Պետդումայի քաղաքացիական հասարակության զարգացման, հասարակական և կրոնական միավորումների հարցերի հանձնաժողովի նախագահ Յանա Լանտրատովան («Արդար Ռուսաստան» կուսակցություն) նշանակվել է ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարի պաշտոնում: Համապատասխան որոշումն ընդունվել է Պետդումայի լիագումար նիստում։
Լանտրատովան մարդու իրավունքների հանձնակատարի պաշտոնում փոխարինել է ապրիլ ամսում լիազորությունների ժամկետն ավարտած Տատյանա Մոսկալկովային, ով մարդու իրավունքների հանձնակատար էր 10 տարի։
Յանա Լանտրատովան Պետդումայի կողմից ընտրվելուց հետո երդում է տվել:









