Իսրայելը պատրաստ է Իրանի դեմ ռազմական գործողությունների հնարավոր վերսկսմանը, եթե անհրաժեշտ լինի՝ դեռևս մնացյալ սպառնալիքները չեզոքացնելու համար։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։
Նրա պնդմամբ՝ Իսրայելը պատրաստ է շարունակել գործողությունները մինչև վերջնականորեն ապահովվեն իրենց նպատակներն ու վերացվեն Իրանի կողմից սպառնալիքները։









