Կայացել է Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության ղեկավար Վալերի Պիկալյովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության կոլեգիայի անդամ Սերգեյ Շկլյաևի հանդիպումը։
Կողմերը քննարկել են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մաքսային համագործակցության հարցերը, այդ թվում՝ մաքսային վարչարարության թվայնացման համատեղ նախագծերի իրականացումը։
Առանձին անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ տարանցիկ ներուժի զարգացման թեմային, մասնավորապես՝ ԵԱՏՄ միասնական մաքսային տարանցման համակարգի մասին համաձայնագրի իրականացմանը, նավիգացիոն կնիքների կիրառմանը, անցակետերի կահավորման և տեխնիկական հագեցվածության միասնական պահանջների սահմանմանը, ինչպես նաև էլեկտրոնային առևտրի կարգավորմանը։









