Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչները, Ռոզա Մանուկյան Վահանի անհատ ձեռնարկատիրոջը պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Արտաշատ, Օգոստոսի 23-ի փողոց 50) իրականացրած ստուգման ընթացքում արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի մի շարք խախտումներ։
Մասնավորապես՝
- սննդի կառույցը նախագծված, կառուցված ու տեղակայված չի եղել այնպես, որ բացառվի կեղտի կուտակումը, օտար մասնիկների թափանցումը սննդամթերքի մեջ, գոլորշու խտացումը, մակերեսների վրա բորբոսների առաջացումը,
- հատակը, պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում,
- առաստաղները չեն պահվել նորոգ վիճակում, չեն բացառվել կեղտի կուտակումները, մասնիկների թափվելու հնարավորությունը,
- չեն եղել սանհանգույց և անձնակազմի համար նախատեսված հանդերձարան:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է։
Սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու վերջնաժամկետ:









