Անգլիայի Պրեմիեր լիգայի 36-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Սանդերլենդի» հետ (0-0):
Այս ոչ-ոքիով ընդհատվեց մանկունիացիների հաղթական շարքը։ Մինչ այս հանդիպումը Մայքլ Քարիկի գլխավորած թիմը տարել էր երեք անընդմեջ հաղթանակ՝ առավելության հասնելով «Լիվերպուլի» (3-2), «Բրենտֆորդի» (2-1) և «Չելսիի» (1-0) նկատմամբ։
Այս խաղից հետո թիմերը վաստակեցին մեկական միավոր։ «Մանչեսթեր Յունայթեդը» 65 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը, իսկ «Սանդերլենդը» 48 միավորով 12-րդն է։









