Foto

Իրանի ազգային հավաքականը 10 պայման է նշել ֆուտբոլի Աշխարհի առաջնությանը մասնակցելու համար

Իրանի ֆուտբոլի ֆեդերացիան պահանջել է 2026 թվականի աշխարհի առաջնությանը մասնակցելու երաշխիքներ և նշել է 10 պայման, այդ թվում՝ վիզաների տրամադրում, հարգանք անձնակազմի, Իրանի դրոշ և ազգային օրհներգի նկատմամբ, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնում է Le Parisien-ը։

«Մենք անպայման կմասնակցենք 2026 թվականի Աշխարհի առաջնությանը, բայց ընդունող երկրները պետք է հաշվի առնեն մեր մտահոգությունները։ Մենք կմասնակցենք մրցաշարին, բայց չենք հրաժարվի մեր համոզմունքներից, մշակույթից և հայացքներից»,- ասված է հայտարարության մեջ։