Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի վնասվածքները գրեթե ամբողջությամբ ապաքինվել են, հայտնում է Al Araby հեռուստաալիքը՝ հղում անելով Իրանի կառավարության նիստերի համակարգող Մազահեր Հոսեյնիին։
Հոսեյնիի խոսքով՝ փետրվարի 28-ի հարվածի ժամանակ Խամենեին հարվածային ալիքի հետևանքով ընկել է և ստացել ծնկի ու մեջքի վնասվածքներ, ինչպես նաև փոքր կտրվածք՝ ականջի հետևում։
Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ Մոջթաբա Խամենեին ստացել է լուրջ վնասվածքներ, իսկ Թրամփը կասկածում էր, թե ողջ է արդյոք նա։









