Foto

ԱՄՆ վարչակազմի՝ Մոսկվա այցելության հեռանկարներ դեռ չկան. Պեսկով

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաների, այդ թվում՝ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի այցը Մոսկվա ներկայումս չի նախապատրաստվում:

‹‹Արմենպրես››-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ մեջբերելով Կրեմլի խոսնակի հայտարարությունը:

«Ոչ, դեռևս իրական ծրագրեր չկան»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք կա ամերիկացի պաշտոնյաների, այդ թվում՝ Ուիթքոֆի Ռուսաստան այցելելու իրատեսական հեռանկար։

Մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, որ նա պատրաստ է իր ներկայացուցիչներին ուղարկել Մոսկվա՝ Պեսկովը նշել է, որ Թրամփը խոսում է պարզապես պատրաստակամության մասին: