Անգլիայի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանի 36-րդ տուրում «Լիվերպուլը» «Էնֆիլդ» մարզադաշտում ընդունել էր «Չելսիին»։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1։1։
Խաղի հաշիվը 6-րդ րոպեին բացեց մերսիսայդցիների կիսապաշտպան Ռայան Գրավենբերխը, սակայն 35-րդ րոպեին լոնդոնցիների կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսին հաջողվեց վերականգնել հավասարությունը։ Երկրորդ խաղակեսի սկզբում «Չելսիի» կիսապաշտպան Քոուլ Պալմերի խփած գոլը չեղարկվեց VAR-ի միջամտությունից հետո՝ խաղից դուրս վիճակի պատճառով։
Հատկանշական է, որ մինչև այս հանդիպումը «Չելսին» ԱՊԼ-ում կրել էր վեց անընդմեջ պարտություն։ Նախորդ տուրում լոնդոնյան ակումբը 1:3 հաշվով զիջել էր «Նոթինգհեմ Ֆորեսթին», իսկ Առնե Սլոտի գլխավորած «Լիվերպուլը» 2:3 հաշվով պարտվել էր «Մանչեսթեր Յունայթեդին»։
36 խաղից հետո «Լիվերպուլը» վաստակած 59 միավորով մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականում է, իսկ «Չելսին» 49 միավորով զբաղեցնում է 9-րդ տեղը։









