Foto

ՀՊԼ․ «Ալաշկերտը» վստահ հաղթանակ տարավ «Գանձասարի» նկատմամբ

Fastex Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում «Ալաշկերտը» սեփական հարկի տակ 3։1 հաշվով պարտության մատնեց «Գանձասարին» և բարձրացավ երկրորդ հորիզոնական:

Հանդիպման հաշիվը 13-րդ րոպեին 11-մետրանոցից բացեց Կարեն Նալբանդյանը այն բանից հետո, երբ հյուրերի տուգանային հրապարակում արձանագրվեց ձեռքով խաղ: Առաջին կեսի վերջնամասում Նալբանդյանը կրկնապատկեց տանտերերի առավելությունը՝ կրկին աչքի ընկնելով նշանակետից և խփելով ընթացիկ առաջնությունում իր 13-րդ գոլը։

Երկրորդ խաղակեսի մեկնարկում Նարեկ Ալավերդյանը հեղինակեց «Գանձասարի» միակ գնդակը՝ կրճատելով հաշվի տարբերությունը: Խաղի վերջնահաշիվը հիմնական ժամանակին ավելացված առաջին րոպեին ձևակերպեց Կայո Էնրիկեն՝ վերականգնելով երկու գնդակի առավելությունը։