Վեդիում մանկապղծության զոհ դարձած երեխաների հորեղբայրը ազատ է արձակվել։ Այս մասին հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Ձերբակալման 72 ժամը լրանալու կապակցությամբ Վեդիի երեխաների հորեղբայրը՝ Թովմասը, ուղիղ 15:30-ին ազատ արձակվեց։
Բայց ինտենսիվ քննչական գործողությունները այս պահին դեռ շարունակվում են։ Շուտով կհասկանանք՝ մեղադրանքի հարցը։
Հիշեցնենք, որ դեռեւս փետրվարին ստացված ահազանգից հետո ոստիկանությունը մանկապղծության գործով երկու կասկածյալներին ձերբակալել էր, ապա գործը հանձնել Քննչական կոմիտեին, որտեղ սակայն տղամարդկանց չէին կալանավորել։ Ազատ արձակվելուց հետո, ըստ տեղեկությունների, ազատության մեջ հայտնվելուց հետո նրանք շարունակել էին աղջիկների նկատմամբ անառակաբարո գործողությունները։ Իրավապահների գործողություններից վրդովված՝ ըստ տեղեկությունների, երեխաների հորեղբայրը վնասվածք է հասցրել տղամարդկանցից մեկին։ Այս դեպքից հետո երեխաների հորեղբայրը ձերբակալվել էր։









