Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների` Շիրակի մարզի Անի համայնքի մի շարք հասցեներում խուզարկություններ են կատարվում։ Իրավապահները խուզարկում են նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության Մարալիկ քաղաքի տարածքային գրասենյակը։ Կան բերման ենթարկվածներ ու ձերբակալվածներ։
24News-ին Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնեցին, որ նշված հասցեներում քննչական գործողություններն իրականացվում են ընտրակաշառք տալու, ստանալու և Քրեական օրենսգրքի մի շարք այլ հոդվածներով Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
Հասմիկ Սարգսյան









