Foto

Վեդիում անչափահասների բռնության գործով ձերբակալված Արթուր Երեմյանը նույնպես 2 ամսով կալանավորվել է

Վեդիում անչափահասների բռնության գործով ձերբակալված Արթուր Երեմյանը նույնպես 2 ամսով կալանավորվել է, ԶԼՄ-ներին հայտնել են ՔԿ–ից

Հիշեցնենք՝ ավելի վաղ, Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու մեղադրանքով ձերբակալված երկու անձանցից Դավիթ Այնազյանը 2 ամսով կալանավորվել է։

Քննչականից նաև հայտնել էին, որ Արարատի մարզային քննչական վարչության պետ Տիգրան Շոխոյանը և Վեդիի քննչական բաժնի պետ Լեռնիկ Վարդանյանն ազատվել են պաշտոններից:

Նրանց ազատումը ևս կապված է Վեդիի մանկապղծության դեպքի հետ:

Ավելի վաղ հայտնել էինք՝ Վեդիում անչափահաս երեխաների նկատմամբ սեռական բնույթի անառակաբարող գործողություններ կատարելու դեպքով պայմանավորված աշխատանքից ազատվել են մի շարք պաշտոնյաներ, այդ թվում՝ Արարատի մարզի դատախազ Վարդան Պողոսյանը։

ՆԳՆ-ից հայտնում են՝ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարիբեկ Ռուստամյանն ու Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Մկրտչյանն ևս ազատվել են պաշտոններից։