Իրանի վրա տնտեսական ճնշումը մեծացնելու նպատակով ԱՄՆ ֆինանսների նախարարության՝ արտասահմանյան ակտիվների վերահսկողության վարչությունը պատժամիջոցների ենթարկված անձանց անվանացանկում ներառել է Իրաքի նավթի փոխնախարար Ալի Մաարիջ ալ-Բահադլիի անունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ԱՄՆ ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրությունում։
«Պատժամիջոցներն առնչվում են այդ թվում ալ-Բահադլիին, որը չարաշահում է իր պաշտոնական դիրքը՝ նպաստելու նավթի զարտուղի վաճառքին, որպեսզի եկամուտ ապահովի իրանական ռեժիմի և Իրաքում նրա դաշնակից խմբավորումների համար»,- ասվում է նախարարության հաղորդագրությունում:









