Լիբանանի և Իսրայելի միջև ԱՄՆ միջնորդությամբ անցկացվող բանակցությունների երրորդ փուլը տեղի է ունենալու մայիսի 14-15-ին Վաշինգտոնում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին РИА Новости-ին հայտնել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։
Ավելի վաղ դիվանագիտական աղբյուրը ռուսական լրատվական գործակալությանը հայտնել էր, որ բանակցությունների նոր փուլի ընթացքում Լիբանանը հուսով է համաձայնության հասնել լիակատար և անհապաղ հրադադարի վերաբերյալ, ինչը Բեյրութի համար բացարձակ առաջնահերթություն է։









