Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կալանավայրից ցավակցագիր է հղել իշխանության անարդարությունների դեմ պայքարող Կոնստանտին Տեր-Մովսիսյանի մահվան կապակցությամբ.
«Ցավով տեղեկացա մեր շատ սիրելի Կոնստանտին Տեր-Մովսիսյանի այս աշխարհից` մեզանից մեկնելու տխուր իրականության մասին:
Եվս մի պատվական, նվիրյալ հայ մարդ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով, վստահ ասում եմ` զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին:
Խոնարհումս քեզ, սիրելի Կոնստանտին :
Աղոթքս հոգուդ խաղաղության համար:
Քո մեկնելով ևս առավել պարտավորեցրեցիր մեր Հայրենիքի շուտափույթ ազատագրման սրբազան գործը:
Ցավակցություններս սիրելի Կոնստանտինի ընտանիքին և բոլոր հարազատներին, ընկերներին և մեզ բոլորիս:
Հոգիդ խաղաղ թող հանգչի:
Տիրոջ լույերի մեջ սիրելի մարդ, սիրելի, հոգի, սիրելի եղբայր,
Խոնարհումով և աղոթքով`
Հայրենիքի կալանավոր
Բագրատ արք. Գալստանյան»։









