Foto

Ամփոփվեց IDBank-ի աջակցությամբ կայացած միջազգային շախմատային մրցաշարը

IDBank-ի աջակցությամբ իրականացված Yerevan Spring ID Cup-ը մոտեցավ ավարտին։ Մրցաշարին մասնակցող 164 պատանիների միջև լարված պայքարի արդյունքում լավագույն տեղերը զբաղեցրած մասնակիցները ստացան իրենց մրցանակները։ Բացի հիմնական մրցանակներից, հաղթողները ստացան IDBank-ի կողմից սահմանված դրամական պարգևներ։

IDBank-ի սոցիալական պատասխանատվության ծրագրերի խմբի նախագծերի ղեկավար Լայմա Գալուստյանը նշեց. «IDBank-ի համար մեծ պատիվ է լինել նման մրցաշարի հովանավոր։ Մենք վստահ ենք, որ այսպիսի մրցաշարերի արդյունքում շախմատը զարգանում է որպես սպորտաձև, ինչպես նաև ձևավորում են մտածելակերպ, կարգապահություն, հաղթանակի ձգտում հատկապես երիտասարդների շրջանում»։

Մրցաշարն արդեն միջազգային է, նշում է Արաբկիրի շախմատի դպրոցի տնօրեն Վարդան Մելքոնյանը։ Այս տարի մասնակիցներ կային նաև Ռուսաստանից և Իրանից։

«Ընդհանուր առմամբ գլխավոր մրցաշարի և բլիցի մասնակիցների թիվը՝ 164-ը, ավելին էր, քան նախորդ 2 տարիներին։ Նաև շատ ուրախ եմ, որ մրցաշարն ավանդական է դառնում», - ընդգծեց Վարդան Մելքոնյանը։

Մրցաշարն արդեն միջազգային է, նշում է Արաբկիրի շախմատի դպրոցի տնօրեն Վարդան Մելքոնյանը։ Այս տարի մասնակիցներ կային նաև Ռուսաստանից և Իրանից։

Նման մրցաշարերը հիանալի հարթակ են նոր ծանոթությունների և փորձառությունների համար։ IDBank-ը մշտապես պատրաստ է իր նշանակալի ներդրումն ունենալ հայկական շախմատի հետագա զարգացման համար։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ