Գործարար, SpaceX, Tesla և X ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը այս տարի վճարել է «ռեկորդային»՝ 10 միլիարդ դոլարի հարկեր։ Միլիարդատերը կարծում է, որ ստիպված է լինելու ընդհանուր առմամբ վճարել «տրիլիոնավոր դոլարների» հարկեր։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Մարտին հրապարակված Forbes-ի վարկանիշային աղյուսակի համաձայն՝ Մասկը երկրորդ տարին անընդմեջ գլխավորել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը։









