Իսրայելը շարունակում է ավիահարվածներ հասցնել Լիբանանի հարավին։
Հարավային Լիբանանի Դեյր Կանուն-Ռաս ալ-Այն քաղաքի վրա Իսրայելի կողմից իրականացված ավիահարվածների հետևանքով զոհվել է առնվազն երկու մարդ, վիրավորվել՝ ևս երկուսը, հաղորդում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը։
Հարվածներ են հասցվել նաև Հաբուշ, Քֆարկիլա, Մաջդալ Զուն քաղաքներին և Տյուրոսի արվարձաններին: Այս քաղաքներում զոհերի և վնասների վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են:









