Foto

«Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյա Դիասը գրավել է Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբների ուշադրությունը

«Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Ռաֆինյա Դիասը գալիք ամռանը կարող է ֆինանսապես շատ շահավետ առաջարկներ ստանալ: Բրազիլացի ֆուտբոլիստը գրավել է Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբների ուշադրությունը, որոնք պատրաստ են նրան գերշահավետ պայմաններով պայմանագիր առաջարկել:

Այնուամենայնիվ, ինչպես հաղորդում է Mundo Deportivo պարբերականը, 29-ամյա ֆուտբոլիստը ներկայումս լիովին նվիրված է կատալոնական թիմին և չի պատրաստվում որևէ տեղ հեռանալ: «Կապտանռնագույնների» ղեկավարությունը նույնպես մտադրություն չունի վաճառելու իր առանցքային խաղացողի տրանսֆերը:

Հավելենք, որ Transfermarkt պորտալի գնահատմամբ՝ Ռաֆինյայի տրանսֆերային արժեքն այս պահին կազմում է 80 միլիոն եվրո, իսկ նրա գործող պայմանագրի ժամկետը «Բարսելոնայի» հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի կեսերը: