Foto

Ոստիկանությունը՝ Շանել Սյուզիի՝ ծեծի ենթարկվելու մասին․ «Հրապարակ»

Ինստագրամից հայտնի Շանել Սյուզին դաժան ծեծի է ենթարկվել։

Այս առնչությամբ, Hraparak.am–ի  հարցին ի պատասխան ՆԳՆ-ից հայտնել են․ «Ապրիլի 28-ին ժամը 23․01-ին հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ «Շողակաթ» հեռուստաընկերության մոտ ընկերոջ կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով՝ մարմնական վնասվածքներով, իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի կին։

Հանգամանքները պարզվում են։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին»։