Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին 10 տարի ժամկետով պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի երկու որդիների նկատմամբ։
Ուկրաինայի նախագահի կայքում հրապարակված հրամանագրի համաձայն՝ պատժամիջոցները վերաբերում են Վիկտոր և Դմիտրի Լուկաշենկոներին։ Սահմանափակումներ են մտցվել նաև Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Պավել Մուրավեյկոյի նկատմամբ։
Ուկրաինայի պատժամիջոցների ցուցակում ընդգրկված է Բելառուսի 16 քաղաքացի։ Զելենսկին նրանց նկատմամբ կիրառել է 16 տեսակի սահմանափակող միջոց, այդ թվում՝ ակտիվների սառեցում, տնտեսական և ֆինանսական պարտավորությունների կասեցում, պաշտոնական այցերի չեղարկում, առևտրային գործունեության դադարեցում և Ուկրաինայի պետական պարգևների ընդմիշտ չեղարկում։









