Foto

Ցավոք այսօր Հովհաննավանք Ավետարանը տանել իրատեսական չէ, քանի որ եկեղեցին փաստացի զավթված է. Արագածոտնի թեմ

Արագածոտնի թեմը հայտարարություն է տարածել. «Սիրելի՛ հավատացյալներ,
2019 թվականից, ընդառաջ Կարապետյան ընտանիքի առաջարկին, թեմիս բարեխնամ առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպս. Պռոշյանի օրհնությամբ, ձեւավորված ավանդության համաձայն, Հովհաննավանքի ուխտի օրը Կարմիր Ավետարանը բերվել է Հովհաննավանք:

Ցավոք այսօր Հովհաննավանք Ավետարանը տանել իրատեսական չէ, քանի որ եկեղեցին փաստացի զավթված է։

Այդ իսկ պատճառով, այս տարի՝ Կարմիր Կիրակիին , հավատացյալների երկրպագության համար ԿԱՐՄԻՐ ԱՎԵՏԱՐԱՆԸ կտարվի Աշտարակի Սուրբ Մարիանե Եկեղեցի ու կմատուցվի Սուրբ Պատարագ, սկիզբը ժամը 10:30:
Հայցում ենք բոլորիդ աղոթական ներկայությունը»։