Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը հայտնել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ արդյունավետ հեռախոսազրույցի մասին։
«Այսօր երեկոյան ես ջերմ և կառուցողական հեռախոսազրույց ունեցա նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ՝ տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ», – գրել է նա X-ում։
Շարիֆը նշել է, որ Պակիստանը շարունակում է հավատարիմ մնալ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու միջնորդի իր դերին։









