Դիարբեքիրի փաստաբանների պալատը հայտարարություն է տարածել, որ 1915-ի ապրիլի 24-ը հանրային հիշողության մեջ խոր վերքեր է թողել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է.
«Մենք հիշում ենք ցեղասպանության ժամանակ մեր կորուստները և կոչ ենք անում ևս մեկ անգամ սկսել անցյալի հետ առերեսման և ճշմարտության բացահայտման գործընթացը հանուն խաղաղության ու մարդու իրավունքների գերակայության վրա հիմնված ապագայի։ Այս հողերի բնակչորւթյան մի մասը կազմող հայերը 1915 թվականին բռնի ուժով տեղահանվել են։ Տեղահանության ճանապարհին «Միություն և առաջադիմություն» կուսակցության աջակցությամբ ու վերահսկողությամբ սպանվել են, կամ մատնվել մահվան»։
Նաև նշվել է, որ անցած ավելի քան հարյուր տարվա ընթացքում այս ճշմարտության հետ առերեսում չի եղել, և հայերի կրած ցավերի նկատմամբ արդարություն չի հաստատվել։
«Մենք հավատում ենք, որ մարդկության դեմ գործված հանցագործությունները կարելի է հաղթահարել միայն առանց ժխտման՝ առերեսման և պատասխանատվության ենթարկման միջոցով։









