ՀԱԿ փոխնախագահ, վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը գրել է․
«Նիկոլենք Հայոց Ցեղասպանության հարցը փորձում են ներկայացնել որպես «հայրենասիրության կայսերական մոդելի» ներշնչման արդյունք: Իրականում 1920-1930 թվականների այդ «կասրության» առաջնորդ բոլշեվիկները փորձում էին ջնջել հայերի մեջ ցեղասպանության մասին որևէ հիշողություն:
Հիմա այդ նույն բոլշեվիկյան քաղաքականությունը փորձում է որդեգրել նիկոլական իշխանությունը:
Հայոց Ցեղասպանության պահանջը չպիտի լինի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման նախապայման և նման պահանջը չպիտի դրվի պետական արտաքին քաղաքականության օրակարգում: Այլ կերպ վարվելը ուղղակի վնասում է մեր շահերին:
Բայց ոչ ոք իրավունք չունի բռնանալ մեր մտածողության վրա և ջնջել մեր հիշողությունը, «շտկել» մեր ինքնությունը: Մենք կարող ենք հասնել խաղաղությանը ու բարիդրացիությանը Թուրքիայի հետ առանց մոռացության մատնելու մեր անցյալն ու պատմությունը:
Հիշողությունը չե´ս ջնջի»:









