Foto

Տարածվող տեղեկությունը կեղծ է․ Փաշինյան-Թրամփ հեռախոսազրույց տեղի չի ունեցել․ վարչապետի խոսնակ

X սոցիալական հարթակում տարածվում է ակնհայտ կեղծ և մանիպուլյատիվ տեղեկություն այն մասին, թե իբր Դոնալդ Թրամփը Truth Social հարթակում գրառում է կատարել՝ հայտնելով Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի մասին։ Այս մասին գրել է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Նման հեռախոսազրույց տեղի չի ունեցել։ Տարածվող տեղեկությունը կեղծ է և չի համապատասխանում իրականությանը։

Նշված պնդումն ունի օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության՝ FIMI-ի բնորոշ հատկանիշներ։