Foto

Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցում Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ հոգեհանգստի պատարագ է մատուցվել

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գրիգոր Հակոբյանը և դեսպանության անձնակազմը մասնակցել են Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ մատուցված հոգեհանգստի պատարագին։ Ինչպես հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից, պատարագը մատուցվել է Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցում։

Պատարագին մասնակիցները նաև ծաղիկներ են խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ։