Foto

ԱԱԾ աշխատակիցները հարգանքի տուրք են մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին

Ապրիլի 24-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության ղեկավար անձնակազմը և աշխատակիցները Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները հարգանքի տուրք են մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին՝ ծաղիկներ խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը։