Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանի գործով նշանակվել է առաջին դատական նիստը։ Այս մասին հայտնել է դպրոցական տղայի պաշտպան Լուսինե Մարտիրոսյանը։
Դավիթը բժիշկների հսկողության տակ է՝ հետազոտությունների փուլում։
Հիշեցնենք՝ Գլխավոր դատախազությունը մերժել է անազատության մեջ գտնվող 18-ամյա դպրոցականին ազատ արձակել կալանքից:









