Ադրբեջանը եղել է և մնում է վստահելի էներգետիկ գործընկեր Եվրոպական Միության երկրների համար, հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալլասը։
ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարը նշել է, թե Բրյուսելը շահագրգռված է Հարավային Կովկասի կայունության և անվտանգության հարցում, իսկ հայ-ադրբեջանական խաղաղության «գործընթացում արձանագրված առաջընթացը իրական հնարավորություն է ամբողջ տարածաշրջանի համար»։









