Foto

ԱՄՆ փոխնախագահը չի՞ մեկնի Իսլամաբադ իրանական կողմի հետ բանակցությունների

Սպասվում էր, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ դի Վենսը առավոտյան կմեկնի Իսլամաբադ, սակայն ներկայում նրա պլանները կասեցված են, քանի որ պաշտոնյաները խորհրդակցություն են անցկացնում հետագա քայլերը քննարկելու համար, հայտնում են CNN-ի աղբյուրները։

New York Times-ն էլ, հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին, հայտնում է՝ Թեհրանը չի արձագանքել ամերիկյան բանակցային դիրքորոշումներին։

Միաժամանակ, ըստ պարբերականի, ԱՄՆ փոխնախագահի այցը կարող է ցանկացած պահի վերսկսվել, «եթե իրանական բանակցողները արձագանքեն այնպես, ինչպես Թրամփը կհամարի ընդունելի»։