Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը շնորհավորել է Ռուսաստանի Հանրային հեռուստատեսության գլխավոր տնօրեն Վիտալի Նիկիտիչ Իգնատենկոյին՝ նրա 85-ամյակի առթիվ։
«Հարգելի՛ Վիտալի Նիկիտիչ,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ հոբելյանի առթիվ։ Եվ նաև Ռուսաստանի Դաշնության Աշխատանքի հերոսի բարձր կոչման կապակցությամբ, որը Ձեզ արժանիորեն շնորհվել է Ռուսաստանի նախագահի կողմից։
Ձեր պայծառ, պատմական իրադարձություններով, տպավորություններով և զգացմունքներով հագեցած կյանքը իրական հայրենասիրության և աշխատանքային հերոսության օրինակ է։
Միշտ հիանում եմ Ձեր կարողությամբ համադրել բարձրագույն պրոֆեսիոնալիզմը և արդյունավետ ղեկավարի հմտությունները՝ յուրահատուկ անձնական հատկանիշների, կենսասիրության և ինտելիգենտության հետ։
Հպարտ եմ և շատ եմ գնահատում մեր բազմամյա հարաբերությունները։
Այս տոնական օրը սրտանց մաղթում եմ Ձեզ, սիրելի՛ Վիտալի Նիկիտիչ, ամուր առողջություն, անսպառ էնտուզիազմ և օպտիմիզմ, նոր ձեռքբերումներ և երկար տարիների կյանք՝ Ձեր սիրելի և Ձեզ սիրող մարդկանց շրջապատում»,— ասվում է շնորհավորական ուղերձում։









