Foto

Դատախազությունը պահանջում է Մեղրիի նախկին ղեկավարից 2 անշարժ գույք, շուրջ 960 միլիոն դրամ բռնագանձել

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Մեղրի համայնքի նախկին ղեկավար, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մխիթար Զաքարյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

12 անշարժ գույք, որոնցից 3-ը գտնվում է Երևան քաղաքում, 1-ը՝ Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում, իսկ 8-ը՝ Սյունիքի մարզի Մեղրի համայնքում.

1 տրանսպորտային միջոց.

10 իրավաբանական անձանցում մասնակցություն.

957 միլիոն 64 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ.

18 միլիոն 316 հազար դրամ, որը չի հիմնավորվում Մխիթար Զաքարյանի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել: