Foto

Թեհրանը պետք է փոխանցի իր ամբողջ բարձր հարստացված ուրանը ԱՄՆ-ին․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ կարող է մասնակցել Իրանի հետ բանակցություններին՝ համաձայնագրի ստորագրման համար, գրում է Bloomberg-ը։ Սակայն վերջնական որոշում դեռ չի ընդունվել։

Նա նաև հայտարարել է, որ Իրանը համաձայնել է անժամկետ դադարեցնել իր միջուկային ծրագիրը և հերքել է տեղեկությունը, թե այդ մորատորիումը կավարտվի 20 տարի անց։ Դոնալդ Թրամփը նաև հայտարարել է, որ Թեհրանը պետք է փոխանցի իր ամբողջ բարձր հարստացված ուրանը ԱՄՆ-ին, և ԱՄՆ-ը դրա համար չի վճարի։

Իր հերթին Axios-ը հայտնում է, որ Թեհրանը և Վաշինգտոնը քննարկում են իրանական հարստացված ուրանի մի մասի տեղափոխման հնարավորությունը երրորդ երկիր։