Foto

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպով ձերբակալվածներ կան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու և պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու հոդվածների հատկանիշներով։

Քննչական կոմիտեն հայտնում է, որ կատարվում են քննչական և վարութային անհրաժեշտ գործողություններ:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 17 անձ ձերբակալվել է: