Foto

1993 թվականի այս օրը զոհվեց Շահումյանի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Շահեն Մեղրյանը

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրել է․

«1993 թվականի ապրիլի 17… Երբեք այդ սև օրը չեմ մոռանա: Կեսօրվա մոտ լուր եկավ, որ գյոռբագյոռ է եղել Թուրքիայի նախագահ Թուրգութ Օզալը, մի ճիվաղ ով սպառնում էր զորք մտցնել Հայաստան:

Ուրախությունը երկար չտևեց: Զոհվել էր Շահումյանի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար, ՀՅԴ անդամ լեգենդար Շահեն Մեղրյանը: Գյուլիստանի երկնքում խոցվել էր Շահենին ու նրա ընկերներին տեղափոխող ուղղաթիռը: Ուղղաթիռում էր նաև մեր ուսանողական միության անդամ սիսիանցի Գրիգորյան Գրիգորը…

Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի»։