Foto

Ամուր տուն ունենալու որոշիչը մնում են տան ղեկավարի ջանքերը․ Հասրաթյան

Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի պահեստազորի գնդապետ Սենոր Հասրաթյանը գրել է․

«Տուն կառուցողը ոչ թե պետք է ականջը դնի պատուհանի գոգին և լսի, թե ինչ է կողքի հարևանը խոսում կամ մտածում իր մասին, այլ անի այնպես, որ իր կառուցվող տան հիմքերն ամուր լինեն, պատերն՝ ուղիղ և դիմացկուն, ներսում ապրողների մոտ տիրի սերն ու համերաշխությունը, փոխըմբռնման կարողությունը։

Իրականում հարևանից էլ շատ բան է կախված, բայց ամուր տուն ունենալու որոշիչը մնում է, նախևառաջ՝ տան ղեկավարի ջանքերով ստեղծված ներքին անդորրն ու ընտանիքի անդամների ներդաշնակ ապրելակերպը:

…Ի դեպ իսրայելա-ամերիկյան տանդեմը, գոնե՝ առայժմ, այդպես էլ կարծես թե չկարողացավ իր կամքը պարտադրել հանդուգն Իրանին, բայց դատելով մեր ներքին փորձագիտական համայնքի որոշ ներկայացուցիչների արձագանքներից, տպավորություն է ստեղծվում, որ այն, ինչ նրանք կանխատեսում էին, ոչ միայն կատարվել, այլև, ի հաշիվ հարևանի, իրենց տունը կառուցելու համար բավականին լավ հնարավորություն է ստեղծվել…
Հետաքրքիր մտածելակերպ ու հոգեբանություն ունենք, չէ՞…»։