Foto

Հանրային դժգոհությունը ու հանրային պարսավանքը շատ ավելի են օգնում, քան բողոքն ու միջնորդությունը

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը գրել է․

«Քաղաքական հետապնդումների դեմ պայքարում հաջողության հասնելու բանալին ոչ բարձր իրավաբանությունն է, ոչ էլ իրավապահների մոտ ապրումակցման կամ խղճի նշույլների փնտրտուքը: Աշխատում է միայն ագրեսորի, օկուպանտի դեմ պայքարի գործիքը` հնարավորինս բարձրացնել իր հարձակման, ապօրինության գինը:

Ագրեսորը նահանջելու է այն ժամանակ, երբ ապօրինությամբ ձեռք բերվելիքը ավելի փոքր է, քան դրա համար վճարվող գինը:

Հանրային դժգոհությունը ու հանրային պարսավանքը շատ ավելի են օգնում, քան հարյուր գրագետ բողոք ու միջնորդություն»: