18-ամյա դպրոցական, Փաշինյանի հետ միջադեպի հետևանքով կալանավորված Դավիթ Մինասյանի կալանքը վերացվեց: Այդ մասին հայտնել է պաշտպան Լուսինե Մարտիրոսյանը․
«Հսկող դատախազի որոշմամբ` վերացվեց Դավիթ Մինասյանի կալանքը, հենց նոր Դավիթն ազատ արձակվեց Արմավիր ՔԿՀ-ից»,– գրել է պաշտպան Լուսինե Մարտիրոսյանը։
Դպրոցական Դավիթ Մինասյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
Հիշեցնենք՝ մարտի 29–ին, Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ միջադեպ էր եղել, Փաշինյանի թիկնապահները նախ հրելով ճանապարհ էին բացել, իսկ երբ երիտասարդը նշել էր, որ ցանկացել է իր տեղում կանգնած մնալ՝ վեճ էր եղել։ Ավելի ուշ ոստիկանները ուժի կիրառմամբ եկեղեցուց բերման էին ենթարկել երիտասարդներին։









