Foto

Շիրակի մարզում վթարի հետևանքով տուժած երեխաների վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ

Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտ տեղի ունեցած խոշոր վթարից տուժած երեխաների վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ վթարից տուժած 1 և 3 տարեկան տղաների վիճակը ծայրահեղ ծանր է, նրանք միացված են արհեստական շնչառության սարքին, իսկ 8 տարեկան աղջկա առողջական վիճակը գնահատվում է ծանր։
«Երեխաների վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ, նրանք վերակենդանացման բաժանմունքում են»,- ասաց Ծատրյանը։