Ֆրանսիայում «ՊՍԺ»-ի հաղթանակից հետո տեղի ունեցած անկարգություններեն սկսվել, ինչի հետևանքով կան հարյուրավոր ձերբակալվածներ։ Հաղորդվում է, որ 7 ոստիկան վիրավորվել է։
Ֆրանսիական ոստիկանությունը 416 մարդու է ձերբակալել այն անկարգությունների ժամանակ, որոնք սկսվել են երկրի մի շարք քաղաքներում Չեմպիոնների լիգայի եզրափակչում «ՊՍԺ»-ի հաղթանակից հետո: Այս մասին հայտնել է AFP գործակալությունը՝ հղում անելով Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության ղեկավար Լորան Նունյեսին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։









