Foto

Լեհաստանը շահագրգռված է երկրում ամերիկյան զորակազմի մեծացման հարցում

Լեհաստանը մտադիր է երկրում մեծացնել ամերիկյան զորակազմի թվաքանակը։ Այդ մասին Rzeczpospolita թերթին տված հարցազրույցում հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։

«Մենք մտադիր ենք մեծացնել Լեհաստանում ամերիկյան զորքերի ներկայությունը», – ասել է նա՝ հավելելով, որ դա «կախված չէ Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունից»։

Նախարարի խոսքով՝ ՆԱՏՕ-ի արևելյան թևում ներկայության ուժեղացման հարցով վաղուց են բանակցություններ ընթանում Միացյալ Նահանգների հետ։

«Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը մեզ համար խոչընդոտ չէ պլանի իրականացման գործում, որը պատրաստվում է մի ամիս», – պարզաբանել է Կոսինյակ-Կամիշը։

Ներկայում Լեհաստանում տեղակայված է մոտ 10 000 ամերիկացի զինծառայող: