Մինչ երեկ հայտարարված էր, որ Սուրբ Հարության տաճարում Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության Ավագ շաբաթվա ճրագալույցի պատարագին կարող են մասնակցել միայն հոգևորականները․ դա արվել էր անվտանգության նկատառումներով։ Սակայն երեկ երեկոյան իրավիճակը փոխվել է․ այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչներից։
Թույլտվություն է տրվել, որ շաբաթ օրը երեկոյան ճրագալույցի պատարագին ներկա կլինեն նաև հավատացյալներ, թեեւ սահմանափակ թվով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երուսաղեմում կարող են սահմանափակել հայերի մասնակցությունը Զատկի և ճրագալույցի արարողություններին։
Քնեսետում Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ ճրագալույցը կկատարվի սահմանափակ թվով մարդկանց մասնակցությամբ, սակայն դեռևս հստակ չէ, թե որքան մարդ կթույլատրվի մասնակցել, կամ արդյոք ներկա կլինեն միայն հոգևորականները։









