Foto

Ինչ է ՀԿԱԾ-ը քաղաքացիներին հորդորում իրավունքների պաշտպանության համար

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը քաղաքացիներին հորդորում է իրենց իրավունքների արդյունավետ պաշտպանությունն ապահովելու նպատակով գրանցվել cabinet.harkadir.am «Անձնական գրասենյակ» հարթակում։

«Այն հնարավորություն կտա «Անձնական գրասենյակում» Ձեր տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկվող հաղորդագրության միջոցով ավելի արագ տեղեկանալ Ձեր կատարողական վարույթի շրջանակում նոր փաստաթուղթ տեղադրվելու մասին։ Տեղեկացնենք նաև, որ այն օգտատերերը, ովքեր գրանցվել են cabinet.harkadir.am «Անձնական գրասենյակ» հարթակում մինչև 2026 թվականի հունվարի 1-ը, կարող են շարունակել ծանուցվել նշված հարթակի միջոցով՝ իրենց տրամադրած էլեկտրոնային փոստով՝ Ծառայության կողմից ուղարկվող էլեկտրոնային հավաստմանը համաձայնելու դեպքում»,- ասված է հաղորդագրությունում։

ՀԿԱԾ-ը նշում է, որ եթե տեխնիկական խնդիրների պատճառով էլեկտրոնային հավաստումները քաղաքացիները չստանան, ապա կարող են https://e-request.am/hy Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով Ծառայությանն ուղարկել դիմում՝ նշելով, որ ցանկանում են առաջնային ծանուցվել «Անձնական գրասենյակ» հարթակով՝ տրամադրելով նաև իրենց գործող էլեկտրոնային փոստի հասցեն։