ԵՄ հարցերով հունգարացի նախարար Յանոշ Բոկան հայտարարել է, որ Եվրամիության գործակալները գործողություններ են իրականացնում, որոնք նպատակ են հետապնդում միջամտել Հունգարիայի ընտրական գործընթացին։
Հունգարիայում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան ապրիլի 12-ին։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը նախկինում հայտարարել էր, որ Բրյուսելն ու Կիևը դավադրություն են կազմակերպել Հունգարիայում իշխանափոխություն իրականացնելու համար։
«Տարօրինակ է լսել, թե ինչպես են ԵՄ իմ գործընկերները դասախոսություններ կարդում վստահության և իրական համագործակցության մասին, մինչդեռ նրանց գործակալները գաղտնի գործողություններ են իրականացնում՝ ուղղված մեր ընտրական գործընթացին միջամտելուն»,- ասել է Բոկան եվրոպական Politico հրատարակությանը։









