Նիկոլ Փաշինյանը ավտոերթ է կազմակերպել։ Հրավիրում է մասնակցել՝ անձնական օգտագործման մեքենաներով.
«Ապրիլի 19-ին ավտոերթով նշում ենք Հյուսիս-Հարավի Գյումրի տանող հատվածի պաշտոնական բացումը։
Բոլորիդ հրավիրում եմ՝ Ձեր ավտոմեքենաներով։
Գնում ենք Գյումրիում մեր սիրելի գյումրեցիների հետ լավ օր անցկացնելու, իրար շնորհավորելու»,- սոցցանցի իր էջում գրել է նա։
Նշել է, թե նախապես պետք է գրանցվել։









