Ստավրոպոլի երկրամասի ամենահին հայկական գյուղը մարդասիրական օգնություն է ուղարկել Դաղստան։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի հայերի միությունը:
Նախաձեռնողը երկրամասի Կուրսկի շրջանի Եդեսիա գյուղի «Նոյան Տապան» հասարակական կազմակերպությունն է եղել։
Դաղստանի հանրապետություն է ուղարկվել շուրջ 40 տոննա օգնություն, այդ թվում՝ 20 տոննա ալյուր և 20 տոննա խմելու ջուր, ինչպես նաև շուրջ 100 զույգ կոշիկ մեծահասակների և երեխաների համար ու մանկական հագուստ:
–00—ՅՄ









