Ես հավատում եմ, որ ազգային փոքրամասնությունները, այդ թվում՝ եզդիական համայնքը պետք է ունենան իրական մասնակցություն մեր երկրի քաղաքական կյանքում։ Այս մասին հայտարարել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի նախկին ղեկավար, Խիրատ մեդիայի խմբագիր Մուրազ Շամոյանը։
«Մեր երկրի համար այս կարևոր փուլում ես իմ գիտելիքներով, փորձով և կարողություններով աջակցելու եմ Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» քաղաքական թիմին՝ համոզմամբ, որ այդ ուժը կարող է դառնալ հանրային համերաշխության, արդարության և ուժեղ պետականության վերականգնման հիմքը Հայաստանում։ Հայաստանը լինելու՛ է ազատ, ժողովրդավարական և ուժեղ պետություն»,-նշել է նա։









