ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը և դաշինքի պատգամավորներ Ագնեսա Խամոյանն ու Քրիստինե Վարդանյանը խոսել են Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա կատարած վերջին այցի, հայ-ռուսական հարաբերությունների մասին, անդրադարձել են նաև ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր վտանգներին։
Ռոբերտ Քոչարյանը, պատասխանելով հարցին, թե ի՞նչ նպատակ էր հետապնդում Հայաստանի վարչապետի Մոսկվա կատարած այցը, ասաց․ «Ինքը խնդրեց հանդիպում, իր նախաձեռնությամբ էր։ Համոզված եմ, որ նպատակը հետևյալն էր՝ ևս մեկ անգամ պրոտոկոլային, կենացային ինչ-որ հանդիպում ունենալ՝ ցույց տալու համար, թե ինքն այն մարդն է, որին բոլորն ընդունում են՝ Ռուսաստանն է ընդունում, Եվրոպան է ընդունում, Միացյալ Նահանգներն է ընդունում, աշխարհաքաղաքական կենտրոնի հետ բարեհամբույր վերաբերմունքի մեջ է գտնվում։ Դա էր ուզում ցույց տալ»։
Ռոբերտ Քոչարյանի դիտարկմամբ՝ այ այս անգամ ակնհայտ էր, որ Ռուսաստանի համբերությունը սպառվել էր, և եղավ այն՝ ինչ եղավ։
«Սա ուղղակի ազդակ էր, որ հերի՛ք է «կրուտիտներով» աշխարհաքաղաքական ինչ-որ «ֆինտեր» անել։ Հերի՛ք է՝ մենք շատ լավ ենք հասկանում՝ դու ինչ ես անում։ Սա էր հիմնական մեսիջը»։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։









